շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տիգրան Ավինյանը սոցցանցերից է տեղեկացել ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա հարձակման մասին

Տիգրան Ավինյանը սոցցանցերից է տեղեկացել ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա հարձակման մասին

Երևանի քաղաքապետ ընտրված Տիգրան Ավինյանը չպատասխանեց ակտիվիստ Արթուր Չախոյանի դեմ զինված հարձակման մեջ կասկածվող երիտասարդների հետ որևէ կապ ունենալու վերաբերյալ հարցին: 

«Ձեր բարձրաձայնած դեպքի վերաբերյալ այսօր առավոտյան ես էլ ծանոթացել եմ սոցցանցերից։ Իմ տեղեկությունը սահմանփակվում է այնքանով, որքանով ծանոթացել եմ սոցցանցերից։ Բռնությունը միանշանակ դատապարտում եմ։ Քանի որ դեպքի մանրամասներին ծանոթ չեմ, չեմ կարող որևէ գնահատական տալ։ Անկեղծ ասած, ինքս էլ չեմ հասկացել, թե ինչ է տեղի ունեցել»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանին մշտապես քննադատող, քաղաքային իշխանություններին հանրային միջոցները քամուն տալու մեջ մեղադրող  Արթուր Չախոյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ իր վրա են հարձակվել երեք երիտասարդներ, որոնցից մեկին կարողացել է բռնել։ Երիտասարդի մոտ նա դանակ է հայտնաբերել, ապա զանգահարել է ոստիկանություն։

«Քեզ Ավինյա՞նն է ուղարկել, արա»,-տեսանյութում հարցնում է Չախոյանը գետնին ընկած երիտասարդին։

  • Կիսվել: