ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տիգրան Ավինյանը ցանկանում է՝ փոխնախարարն ազատման դիմում գրի

Տիգրան Ավինյանը ցանկանում է՝ փոխնախարարն ազատման դիմում գրի

ArmLur.am-ի տեղեկություններով` ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ցանկանում է, որպեսզի Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Գրիշա Թամրազյանը աշխատանքից ազատման դիմում ներկայացնի: Ըստ մեր տեղեկությունների` փոխվարչապետի կարծիքով Թամրազյանը լավ չի աշխատում, ինչի համար էլ պետք է հեռանա նախարարությունից:

Սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ` Թամրազյանի հեռանալուն դեմ է նախարար Արայիկ Հարությունյանը, քանի որ վերջինս կարծում է` իր գերատեսչության կադրերի մնալ-չմնալու հարցը ինքը պետք է որոշի:

 

«Ժողովուրդ» օրաթերթը օրեր շարունակ փորձում էր տեղեկությունը ճշտել Թամրազյանից, սակայն վերջինս կտրականապես մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում; Իսկ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացրին, որ  այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ա

  • Կիսվել: