Տիգրան Ավինյանի հանձնարարականով կարծես թե սայլը տեղից շարժվեց. ամիսներ անց Նոր Նորքի Գյուրջյան փողոցի բնակիչները այլևս գարշահոտ չեն շնչի
Այսօր՝ օգոստոսի 27-ին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցում աշխատանքներ իրականացնել, ինչի արդյունքում հիմնովին փոխվելու են կոյուղատարերը:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքները կատարվում են Երևանի քաղաքապետարանի կողմից, ինչը թեպետ պետք է աներ «Վեոլիա ջուր»-ը, բայց քանի որ եկար ու ձիգ ամիսներ «Վեոլիա ջուր»-ը ձգձգում է, թե երբ աշխատանքներ կիրականացնի, իսկ այդ ընթացքւոմ մակնապարտեզի տարածքում գտնվող դիտահորից կեղտաջրերը դուրս էին գալիս ու լցվում բնակելի շենքերի բակեր, նկուղներ, հասնում անգամ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կետրոն, նշված բժշկական կենտրոնի ծննդատուն, սննդի ու այլ օբյեկտներ, ստիպված քաղաքապետ Տ. Ավինյանը որոշում է, որ ճիշտը «Վեոլիա ջրին» չսպասելն է, այլ քաղաքապետարանի կողմից կատարել այդ աշխատանքները:
Հիմա այս պահին սկսվել են փորման աշխատանքները, և դրանք կտևեն մի փոքր երկար, քանի որ փոխվելու են կայուղատարերը, որոնք տեղադրված են եղել դեռ սովետական տարիներին ու արդեն պատուհաս են դարձել բնակիչների համար: Նախկին փոքր չափի խողովակների փոխարեն անցկացվելու են ավելի մեծ, ավելի դիմացկուն ու երկարակյաց խողովակներ:


