երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Տիգրան Առաքելյանը կարժանանա պետական պարգեւի. Փաշինյան

Տիգրան Առաքելյանը կարժանանա պետական պարգեւի. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Ֆբ էջում գրառում է արել՝ անդրադառնալով ոստիկանի սպանությանը:

Նա, մասնավորապես, գրել է․ «Իմ ցավակցությունն եմ հայտնում այսօր զոհված ոստիկան, ավագ՝ Տիգրան Առաքելյանի հարազատներին, ընկերներին, մտերիմներին:

Հայաստանում ոստիկանների պաշտպանվածությունը պետք է բարձրանա այնպես, որ դա ոչ միայն ու ոչ այնքան ոստիկանների, որքան քաղաքացիների պաշտպանվածության մակարդակը բարձրացնի:

Տիգրան Առաքելյանը կարժանանա պետական պարգեւի՝ անձնուրաց ծառայության համար, իսկ հանցագործները կստանան իրենց արժանի պատիժը»:

Հիշեցնենք, որ այս գիշեր Երևանում հնչած կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքիցԱրաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է, իսկ 25-ամյա ոստիկան Արմեն Կարենի Հակոբյանի վիճակը բավարար է, նա գտնվում է նեյրովիրաբուժական բաժանմունքում:

 

  • Կիսվել: