երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Տիչինայի փողոցում երկու մեքենա է բախվել. կան տուժածներ

Տիչինայի փողոցում երկու մեքենա է բախվել. կան տուժածներ

Հոկտեմբերի 24-ին, ժամը 11։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 31 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է. առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Մ. Հ.) և «VAZ» (վարորդ՝ Ս. Հ.) մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք։

 

May be an image of car

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով, ուղևորներ Ա. Բ.-ն (ծնված 1975 թ.) և Ա. Բ.-ն (ծնված 1935 թ.) դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

  • Կիսվել: