ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
«THE LEADER 2023» մրցանակը շնորվեց «Տարվա մարզպետ» Ռոբերտ Ղուկասյանին

«THE LEADER 2023» մրցանակը շնորվեց «Տարվա մարզպետ» Ռոբերտ Ղուկասյանին

«Հանրային վարկանիշ» տեղեկատվական-վերլուծական ընկերության «THE LEADER 2023» մրցանակաբաշխության շրջանակներում «Տարվա մարզպետ» անվանակարգում մրցանակի է արժանացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Մրցանակաբաշխության հիմքում «Էմպիրիկա» հետազոտական ընկերության կատարած սոցիոլոգիական հարցումներն են և փորձագիտական եզրակացությունները. հաշվի են առնվել տարվա ընթացքում Սյունիքի մարզպետի գործունեությունը և հատկապես Արցախից տեղահանված բնակչությանը Սյունիքում ընդունելու բարդ գործընթացի կազմակերպումը, աջակցությունը տեղահանված բազմազավակ ընտանիքներին, համայնքների զարգացումը, միջազգային հարաբերությունների հաստատումն ու ամրապնդումը, սոցիալական բազմաթիվ ծրագրերը և առաջնային հիմնախնդիրների լուծումը։ Այսօր Սյունիքում զարգացում են ապրում բոլոր ոլորտները։ Չնայած բազմաթիվ հիմնախնդիրներին՝ սյունեցիները, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ, կյանքի են կոչում հզոր Սյունիքի տեսլականը։ Կատարվող աշխատանքները տեսանելի են, իսկ բարձր գնահատականը չի ուշանում:

Մրցանակը «Տարվա մարզպետ»-ին հանձնվեց հարազատ Սյունիքում՝ թիմակիցների և սրտացավ սյունեցիների ներկայությամբ, վերջիններիս ծափողջույնների և մարզպետի՝ արժանի լինելու փաստը հաստատող հայացքների ներքո: Ինչպես իր խոսքում նշեց Ռ․ Ղուկասյանը «Տարվա մարզպետ» անվանակարգում ստացած մրցանակը խթանիչ ուժ է առավել մեծ եռանդով աշխատելու ի շահ Սյունիքի։

  • Կիսվել: