ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Տհաճ միջադեպ է տեղի ունեցել. առողջապահության նախարարությունն անդրադաձել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այսօրվա ծեծկռտուքին

Տհաճ միջադեպ է տեղի ունեցել. առողջապահության նախարարությունն անդրադաձել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այսօրվա ծեծկռտուքին

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտարարություն է տարածել Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ:

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր տհաճ միջադեպ է տեղի ունեցել առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում»: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը մի քանի օր առաջ աշխատակիցներից մեկին` իրավական հիմքով, ազատել է աշխատանքից։

Այսօր վերջինիս որդին, որը եւս մեր կենտրոնի աշխատակիցներից է` որոշել է հաշիվ պահանջել նման որոշման համար: Վերջինս ներխուժել է տնօրենի աշխատասենյակ` վիրավորանքներ ու հայհոյանքներ ուղղել Նարեկ Մանուկյանի հասցեին, որից հետո փորձել է հարվածել նրան:

Աշխատակիցը չի լսել նաեւ տնօրենի հորդորը` հարցը իրավական ճանապարհով պարզելու վերաբերյալ: Վիճաբանության կապակցությամբ հրավիրվել է ոստիկանություն: Կոչ ենք անում բոլորին, խնդիրները լուծել քաղաքակիրթ շփման կանոններով եւ իրավական գործընթացներով։ Մնացած մանրամասները կպարզեն իրավապահ մարմինները»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանական կենտրոնի գլխավոր տնօրենի պաշտոնակատարը վիճաբանության ժամանակ կոտրել է բժշկի քիթը:

 

 

 

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: