կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Տղամարդը Մալաթիայի գյուղմթերքի շուկայում կոտրել է կրպակի դռան ապակին

Տղամարդը Մալաթիայի գյուղմթերքի շուկայում կոտրել է կրպակի դռան ապակին

Երեւանում, հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել. ժամը 13:00-ի սահմաններում պարեկները Վանթյան փողոցի թիվ 61 Ա հասցեում գործող՝ Մալաթիայի գյուղմթերքների շուկայի տարածքում նկատել են, որ մի խումբ քաղաքացիներ իրարից օգնություն են խնդրում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Պարեկները մոտեցել են նշված վայր և նկատել, որ մի տղամարդ անկանոն հայհոյանքներ է հնչեցնում քաղաքացիների հասցեին:

Քաղաքացիներից մեկը հայտնել է, որ նշված վայրում մի տղամարդ քարով կոտրել է կրպակներից մեկի դռան ապակին և մարմնական վնասվածք պատճառել ինչ-որ մեկի:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը օգնություն է ցուցաբերել տուժած կին անհատ ձեռներեցին:

Պարեկները տեղում պարզել են այդ տղամարդու ինքնությունը և նրան հորդորել, որ դադարեցնի հակաօրինական գործողությունները, սակայն վերջինս շարունակել է հայհոյանքներ հնչեցնել, ապա կոտրել կրպակի դռան ապակին՝ նյութական վնաս պատճառելով անհատ ձեռներեց Լ. Մ.-ին:

Պարեկները տղամարդուն ձեռնաշղթա են հագցրել եւ տեղափոխել ոստիկանության Մալաթիայի բաժին:

Կայքի տեղեկություններով, բերման ենթարկվածը Արմավիրի մարզի բնակիչ, 39-ամյա Կ. Ղ.-ն է:

  • Կիսվել: