հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Տղամարդը բռունցքով հարվածել ու կոտրել է Վանաձորի ԲԿ-ի դռան ապակին

Տղամարդը բռունցքով հարվածել ու կոտրել է Վանաձորի ԲԿ-ի դռան ապակին

Երեկ՝ հուլիսի 6-ին, ժամը 00:50-ի սահմաններում միջադեպ է տեղի ունեցել «Վանաձորի բժշկական կենտրոն»-ում: Թերապեւտիկ բաժանմունք այցելած տղամարդը, շրջանցելով ընդունարանի բժիշկներին ու անվտանգության աշխատակիցներին, հասել է 2-րդ հարկում գտնվող թերապեւտիկ բաժանմունք, բռունցքով հարվածել եւ կոտրել է բաժանմունքի դռան ապակին, տեղեկացնում են Վանաձորի բժշկական կենտրոնից։

Դեպքն արձանագրվել է տեսախցիկների կողմից: Կատարվածի վերաբերյալ արդեն իսկ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում:

«Մինչ այդ սակայն, հարկ է նշել, որ այստեղ կարեւորը ոչ թե հիվանդանոցին պատճառված գույքային վնասն է, որը միանշանակ փոխհատուցվելու է, այլ ողջ բուժանձնակազմի ու բաժանմունքում այդ ժամին բուժում ստացող հիվանդների հանդեպ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքը, որը, բացի իրավական գնահատական ստանալուց, պետք է արժանանա նաեւ հասարակության պարսավանքին:

«Վանաձորի բժշկական կենտրոն»-ի տնօրինությունը դատապարտում է կատարվածն ու վստահեցնում, որ ցանկացած ոտձնգություն, նմանատիպ խուլիգանական ցանկացած դրսեւորում ստանալու է իր համարժեք պատասխանը»,– ասվում է «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունում։

  • Կիսվել: