կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Տեսչական մարմնի միջամտությամբ Արշակունյաց պողոտայում ապօրինի մետաղական կոնստրուկցիաներով ցանկապատն ապամոնտաժվել է

Տեսչական մարմնի միջամտությամբ Արշակունյաց պողոտայում ապօրինի մետաղական կոնստրուկցիաներով ցանկապատն ապամոնտաժվել է

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում ստացվել էր ահազանգ քաղաքացու կողմից այն մասին, որ Արշակունյաց պողոտա թիվ 135 հասցեի հարևանությամբ անօրինական և համայնքի կողմից առանց համապատասխան թույլտվության իրականացվել են հողամասի սահմանազատման և հողազավթման աշխատանքներ։ Այդ մասին հայտնում են ՔՏՀԱՏՄ-ից:
 
Տեսչական մարմինը իր լիազորությունների շրջանակում համապատասխան գրությամբ դիմել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին՝ խնդիրը կարգավորելու և տարածքը նախկին տեսքին բերելու նպատակով։
 
Արդյունքում՝ համապատասխան մասնագետների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում Արշակունյաց պողոտա թիվ 135 հասցեի տարածքում քաղաքացու կողմից ապօրինի տեղադրված մետաղական կոնստրուկցիաներով ցանկապատն ապամոնտաժվել է, և տարածքը բերվել է նախկին տեսքի։

  • Կիսվել: