երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տեսանյութը մոնտաժել էր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, ես էլ կիսվել էի․ Վահագն Ալեքսանյանը՝ Մարությանին լուսանկարից ջնջելու մասին

Տեսանյութը մոնտաժել էր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, ես էլ կիսվել էի․ Վահագն Ալեքսանյանը՝ Մարությանին լուսանկարից ջնջելու մասին

Ներողություն եմ խնդրում երեկվա անփութությանս համար։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն էր տեսանյութը մոնտաժել այնպես, որ այդ երեք հոգու մեջ չկա Հայկ Մարությանը։ Կադրը տեւում է մեկ վայրկյան, եւ եթե շատ ուշադիր նայած մարդ չլինի, անհնար է մոնտաժը նկատել։ Այդ տեսանյութով ես էլ էի կիսվել։ Այս ամենը շատ տարօրինակ չէր լինի, եթե չլիներ Հայկ Մարությանի վերջին ելույթը քաղաքապետարանում, որտեղ Մարությանը Կառավարության «ՄԱՆ» ավտոբուսների մասին ասում է, թե բերում էիք լավ ավտոբուս, բերեիք։ Բերեցինք, պարոն Մարության, բերեցինք, որ տանեք ձեր նախընտրական հոլովակում»,- ասաց Ալեքսանյանը։

Ավելի վաղ «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ ՔՊ-ն իրենից գողացել է նախընտրական հոլովակը եւ տարածել՝ իրեն կադրից ջնջելով։

 

  • Կիսվել: