ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Տեսաձայնագրել է սեռական ակտը և սոցիալական կայքում չհրապարակելու դիմաց գումար պահանջել. մեղադրանք է առաջադրվել

Տեսաձայնագրել է սեռական ակտը և սոցիալական կայքում չհրապարակելու դիմաց գումար պահանջել. մեղադրանք է առաջադրվել

Արթուր Պ.-ն՝ իր բնակարանում, Վանաձոր քաղաքի բնակչուհի Հ․Մ.-ի հետ պարբերաբար ունեցել է սեռական հարաբերություններ: Վերջինիս հետ հերթական հանդիպման ժամանակ՝ 2021 թվականի հուլիսի 11-ին, Արթուր Պ.-ն իր բջջային հեռախոսով տեսաձայնագրել է սեռական ակտը և սպառնացել է Հ․Մ.-ին տեսանյութը հրապարակել ֆեյսբուքյան էջերից մեկում: Այս մասին ասված է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում:

Արթուր Պ.-ն նշված տեսանյութը չհրապարակելու դիմաց Հ․Մ.-ից պահանջել և 2021 թվականի հուլիսի 21-ին ստացել է 700.000 դրամ:

Բացի այդ, նա 2021 թվականի մայիսի 2-ին, ապօրինի մուտք է գործել Աշտարակ քաղաքի գեղեցկության սրահներից մեկը և հափշտակել 434.000 դրամ արժողության գույք:

Արթուր Պ.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ կետով (գողությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով), 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով (շորթումը, որը կատարվել է՝ խոշոր չափերով):

Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2021 թվականի դեկտեմբերի 6-ին գործը ստացվել է դատարան և մակագրվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանին:

Աղբյուր` iravaban.net

  • Կիսվել: