հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջում աշակերտների ու աշխատակիցների մի մասի ինքնազգացողությունը վատացել է

Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջում աշակերտների ու աշխատակիցների մի մասի ինքնազգացողությունը վատացել է

Երեկ՝ նոյեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում գտնվող ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի ներսում տարօրինակ հոտ է զգացվել, ինչի պատճառով աշակերտների և աշխատակիցների մոտ նկատվում է ինքնազգացողության վատթարացում: 

Shamshyan.com-ի տվյալներով, տեղում ՓԾ քիմիկները գազաանալիզատորային չափիչ սարքի միջոցով իրականացրել են օդի նմուշառում․ քիմիական վտանգավոր գազեր չեն հայտնաբերվել։

  • Կիսվել: