երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Տեր Շահեն քահանան տեսակցեց հացադուլ հայտարարած Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին

Տեր Շահեն քահանան տեսակցեց հացադուլ հայտարարած Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին

Տեր Շահեն քահանա Հայրապետյանը այսօր՝ ապրիլի 21-ին այցելել է Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին։

Նա նշեց, որ չի ասել տղաներին դադարեցնեն հացադուլը, բայց ուզում է, որ առողջ մնան։ «Եղել են դեպքեր, երբ հանցագործները հրաժարվել են հանցագործությունից եւ հացադուլ են արել: Նրանք նույնիսկ կարում էին իրենց շուրթերը, որ չուտեն, բայց իմ եղբայրները մաքուր, քրիստոնյա անձնավորություններ են: Մենք գիտենք նաեւ պահքի հրաշքը եւ այդ մեծ զորությունը, որ Աստված տվել է մեզ ընդամենը փոքրիկ քաղաքական նպատակի ծառայեցնելը ճիշտ չէ: Դրա համար ուզում եմ իրենց հետ լինել, ընկերակից եւ ավելի ճիշտ մեթոդներով աշխատել: Իմ խնդրանքը սա է եղել:

Մենք փորձեցինք արժեհամակարգ քննարկել իրենց հետ: Շնորհակալ եմ, որ առողջ դատողությունը հաղթեց»,-ասաց քահանան:

Հարցին, թե իր այցը զուտ մարդասիրակա՞ն բնույթ է կրում, թե՞ այս քայլով ուզում եք նպաստել համախմբմանը, Տեր Շահեն քահանա Հայրապետյանը պատասխանեց. «Իհարկե, ես միշտ աշխարհիկ զգեստով գալիս եմ, գնում եմ, բայց այսօր Մայր Աթոռից հորդորեցին լինել իմ եղբայրների կողքին։ Ես Սուրբ հաղորդությունը վերցրած եկել եմ՝ հաղորդություն տամ, որպեսզի Աստված իր մարմնով և այրամբ զորավիգ լինի իմ եղբայրներին: Իրենց նպատակը մեր բոլորի նպատակն է»:

Քահանան չպատասխանեց հարցին, թե արդյոք ինքը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Փոխարենն ասաց. «Մենք կորցնում ենք հայոց հողերը: Պետք է ուժեղանալ և առաջ գնալ։ Հերիք է ողբանք կորցրածի համար։ Մենք այստեղ ենք, միասին ենք, որ կարողանանք տեղ հասնել, հիմա ինչ մեթոդով՝ Աստված կթելադրի»:

Հարցին, թե Եկեղեցին ինչ քայլեր է մտածում հայրենիքի փրկության ճակատի ձեւավորման վերաբերյալ, նա պատասխանեց. «Երբ հայրենիքը առանց պետական ղեկավարի էր, Եկեղեցին պահում էր հայրենիքը:Ամբողջ խնդիրը դա է.  արդյոք պետական ղեկավարությունը պահում է իմ հայրենիքը»:

  • Կիսվել: