կիրակի, հուլիս 3
3 / 7 / 2022
Տելեգրամով 26 փաթեթ մարիխուանա էր ձեռք բերել․ 29-ամյա երիտասարդը կալանավորվել է

Տելեգրամով 26 փաթեթ մարիխուանա էր ձեռք բերել․ 29-ամյա երիտասարդը կալանավորվել է

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքը բացահայտեցին Քանաքեռ-Զեյթունի բաժնի ոստիկանները։

Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Կարապետ Ուլնեցու փողոցի 29-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում, օգտագործում և իրացնում: Մայիսի 19-ին նա հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց 26 փաթեթ մարիխուանայի նմանվող զանգված։

Ըստ երիտասարդի՝ հայտնաբերվածը մարիխուանա է, ձեռք էր բերել «տելեգրամի» միջոցով՝ տարբեր վայրերում տեղադրելու և դրա դիմաց փող ստանալու նպատակով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

29-ամյա տղամարդը կալանավորվել է:

  • Կիսվել: