շաբաթ, օգոստոս 15
15 / 8 / 2026
Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթով Իսրայելից Հայաստան է տեղափոխվել 149 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ (տեսանյութ)

Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթով Իսրայելից Հայաստան է տեղափոխվել 149 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ (տեսանյութ)

Հոկտեմբերի 16-ին ՀՀ Կառավարության կողմից կազմակերպված Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթով Իսրայելից Հայաստան է տեղափոխվել 149 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախնական տվյալներով՝ մեկնելու ցանկություն հայտնել էր 190 անձ, սակայն ինչ-ինչ պատճառներով չվերթին ներկայացել և մեկնել են 149-ը:

ՀՀ ԱԳ փոխնապարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում Կառավարությունն Իսրայելից Հայաստան ևս մի չվերթ կկազմակերպի մնացած անձանց ևս ՀՀ հասցնելու համար։

  • Կիսվել: