Թեհրանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված արարողություն
ԻԼՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր հինգշաբթի 2025թ․ ապրիլի 24-ի առավոտյան Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանում մի խումբ իրանահայերի ներկայությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությունը, գրում է parstoday.ir-ը:
Այս միջոցառմանը, եկեղեցական արարողությունից հետո, ելույթ են ունեցել Իրանահայ համայնքի ներկայացուցիչներ, այդ թվում Իրանի Իսլամական Խորհրդարանում Թեհրանի և Հյուսիսային Իրանահայության պատագամավոր Արա Շահվերդյանը, իսկ հուշարձանի մոտ տեղի է ունեցել ծաղիկների խոնարհում՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին։