երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Թեհրան-Երևան ինքնաթիռի բոլոր ուղևորները կլինեն տնային հսկողության տակ. նախարար

Թեհրան-Երևան ինքնաթիռի բոլոր ուղևորները կլինեն տնային հսկողության տակ. նախարար

Թեհրան-Երևան ինքնաթիռը, որը 52 ուղևորի փոխադրեց Զվարթնոց օդանավակայան մեր մասնագետի ուղեկցությամբ, բարեհաջող վայրէջք կատարեց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱՆ Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ բոլոր ուղևորները նորից զննվել և ջերմաչափվել են:

Նախարարը գրել է. «Բոլոր ուղևորները նորից զննվել և ջերմաչափվել են, ինչը բավարար միջոց է այս պահին: Նրանք կգտնվեն տնային հսկողության տակ: Հաջորդ չվերթը լինելու ուրբաթ օրը: Նույն ընթացակարգով կիրականացվեն բոլոր կանխարգելիչ միջոցառումները:

Ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի նախարարության մամուլի ծառայության կողմից»:

  • Կիսվել: