ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Թեհմինա Վարդանյանը ներկայացնում է Հայկ Մարությանի «նոր ձեռքբերումները»

Թեհմինա Վարդանյանը ներկայացնում է Հայկ Մարությանի «նոր ձեռքբերումները»

՛՛Լույս՛՛ խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում ՛՛Հայկ Մարությանի նոր ձեռքբերումները՛՛ վերտառությամբ գրառում է արել:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Կարծեցիք քաղաքային տնտեսության ձեռքբերումնե՞րը նկատի ունեմ: Իհարկե` ոչ: Վերջինիս համար, կարծես թե, դրա ժամանակը չի:

2019 թվականին Մարությանների ընտանիքը ձեռք է բերել թվով 3 անշարժ գույք` բոլորը Չեխիայի Հանրապետությունում:

Հայրենասիրական տենդով տառապող Մարությանը, իր քաղաքական թիմի հետ միասին, հադես է գալիս զանազան պաթոսային ելույթներով և սփյուռքի հայրենակիցներին մշտապես կոչ անում վերադառնալ և ապրել այլևս Նոր Հայաստանում, ներդրումներ անել ու զարկ տալ երկրի զարգացմանը: Բայց, արի ու տես, այս մարդն իր ապագան ամենևին չի կապում Հայաստանի ու Երևանի հետ:

Հիշեցնեմ, որ պաշտոնը ստանձնելու պահին Հայկ Մարությանը հայտարարագրել է թվով 21 անշարժ գույք, որից միայն 4-ն են Հայաստանում` Երևանում: Մնացած 17-ը ևս գտնվում են Չեխիայի Հանրապետությունում: Դրան գումարվեցին իր պաշտոնավարման ընթացքում նոր ձեռքբերված ևս երեքը արտասահմանյան անշարժ գույքի թիվը հասցնելով 20ի:

Դե, իհարկե, հասկանալի է դառնում, որ կառավարումը տապալելու արդյունքում, հավանաբար, բնակություն կհաստատեն այն երկրում որի հետ կապում են իրենց ապագան` Չեխիայի հանրապետությունում՛՛:

 

  • Կիսվել: