կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Տեղյակ չեմ՝ ինչի են հավաքվել բնակիչները, դրա համար դուրս չեմ գալիս իրենց հետ հանդիպելու. փոխքաղաքապետ

Տեղյակ չեմ՝ ինչի են հավաքվել բնակիչները, դրա համար դուրս չեմ գալիս իրենց հետ հանդիպելու. փոխքաղաքապետ

Եթե նկատել եք, մենք վերջին տարիներին քանդում ենք ավտոտնակները և այլ հարակից կառույցները և սարքում ենք խաղահրապարակներ, ֆուտբոլի դաշտեր, մարդկանց համար հարմարավետ զրուցարաններ և նմանատիպ տարածքներ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9–ին, Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։

Անդրադառնալով նրան, որ քաղաքապետարանի դիմաց Նոր նորքի 4–րդ զանգվածի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով չքանդել իրենց խաղահրապարակը եւ տեղում բարձրահարկ չկառուցել, Փամբուխչյանն ասաց, որ այդ նախագիծը այսօր հանվել է ավագանու օրակարգից, դրա վերաբերյալ հավելյալ քննարկում կացկացվի։

«Կոնկրետ դեպքի մասով ես ասացի, որ տեղյակ չեմ ընդհանրապես այդ շենքի հետ կապված։ Ավագանու նիստից հետո միգուցե հենց համապատասխանում մարդիկ, որոնք տեղյակ են խնդրից, դուրս գա և լսի, հասկանա կամ ընդունի բնակիչներին հասկանա խնդիրները։

Որովհետև եթե որևէ խնդրից տեղյակ չեմ, մարդիկ ինձ խնդիրը ներկայացնեն և սկսեն բողոքը հայտնել, ես չեմ կարող համապարփակ պատասխան տալ, իսկ ես սիրում եմ մարդկանց համապարփակ պատասխան տալ»։

  • Կիսվել: