երեքշաբթի, օգոստոս 18
18 / 8 / 2026
Տեղի է ունեցել ՀՀ ճանապարհային անվտանգության մակարդակի բարելավման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Տեղի է ունեցել ՀՀ ճանապարհային անվտանգության մակարդակի բարելավման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ճանապարհային անվտանգության մակարդակի բարելավման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։

Հանձնաժողովի նիստին մասնակցում էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Ա․Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Առողջապահության, Կրթության գիտության, մշակույթի և սպորտի, Ներքին գործերի նախարարությունների և այլ շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նիստի ընթացքում քննարկվել են ճանապարհային երթևեկության անվտանգության ընթացիկ վիճակը, պատահարների վիճակագրությունը, դրանց առաջացման հիմնական պատճառները և պատահարների կանխարգելմանն ուղղված միջոցառումները։

Քննարկման ավարտին փոխվարչապետը ընդգծել է հանձնաժողովի աշխատանքների կարևորությունը և նշել, որ հանդիպումները պետք է կրեն պարբերական բնույթ։

 

  • Կիսվել: