շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Տեղի է ունեցել ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկի հանդիպումը գործարարների հետ

Տեղի է ունեցել ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկի հանդիպումը գործարարների հետ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աջակցությամբ Երևանում կազմակերպվել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկի հանդիպումը գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացրին հանձնաժողովից, հանդիպումը նպատակ ուներ քննարկել ԵԱՏՄ անդրսահմանային շուկաներում արդար մրցակցության ապահովման և պետական գնումների ոլորտում տնտեսավարողներին հետաքրքրող հարցերը:

Հանդիպմանը մասնակցում էին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Բախիտ Սուլթանովը, ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Սուշկեևիչը, մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտում քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Ժանար Ադիկովան:

Միջոցառման սկզբում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները հանդես են եկել շնորհանդեսներով, այնուհետև հանդիպումը շարունակվել է բիզնեսի հետ հարց ու պատասխանի ձևաչափով:

  • Կիսվել: