կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողները ԿԸՀ կայքի միջոցով կարող են գտնել մատչելի տեղամասեր և քվեարկել այնտեղ

Տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողները ԿԸՀ կայքի միջոցով կարող են գտնել մատչելի տեղամասեր և քվեարկել այնտեղ

Տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողները ԿԸՀ կայքի միջոցով կարող են գտնել մատչելի տեղամասեր և քվեարկել հենց այնտեղ: Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը՝ միաժամանակ հրապարակելով նաև մատչելիության քարտեզը:

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: Քարոզարշավը մեկնարկել է օգոստոսի 23-ին, կավարտվի սեպտեմբերի 15-ին:

Երևանի ավագանու հերթական ընտրություններին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ «Հանրային ձայն» կուսակցություն, «Քաղաքացիական պայմանագիր», «Արդար Հայաստան», «Հաղթանակ» կուսակցություն, «Ուժը հայրենյաց» կուսակցություն, «Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Ազգային առաջընթաց», «Հանուն սոցիալական արդարության», «Հանրապետություն» կուսակցություն, «Միացյալ Հայաստան» կուսակցություն, «Լուսավոր Հայաստան», «Ժողովրդավարական համախմբում», «Ապրելու երկիր» և «Մայր Հայաստան» դաշինք:

  • Կիսվել: