ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Տեղափոխություն չի լինելու, ուսանողները մնալու են իրենք շենքերում, քննարկվում է «Կրթական գիտությունների ինստիտուտ» նոր անվանումը․ ԿԳՄՍ նախարար

Տեղափոխություն չի լինելու, ուսանողները մնալու են իրենք շենքերում, քննարկվում է «Կրթական գիտությունների ինստիտուտ» նոր անվանումը․ ԿԳՄՍ նախարար

Երեք բուհեի շենքերը պահպանվելու են, բոլորը մնալու են այնտեղ, որտեղ մնում են, ոչ մի տեղափոխություն չի լինելու։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով երեք բուհերի՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի, ՀՊՄՀ-ի և Ֆիզկուլտինստիտուտի միավորման հարցին, ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

Հարցին՝ երեք բուհերի միավորման պարագայում մեկ ռեկտոը կկարողանա՞ ղեկավարել և համակարգել ողջ աշխատանքը, Դումանյանը ասաց․ «Իհարկե կկարողանա, ինչ խնդիր կա, ի վերջո բուհի հիմնական խնդիրը որակյալ կրթություն տալն է, իսկ դա ռեկտորը չի անում, ռեկտորը կրթություն մատուցող չի»։

Անդրադառնալով միավորված երեք բուհերի անվան ընտրության հարցին, նախարարը ասաց․«Շրջանառվող նախագծով մենք առաջարկել ենք «Կրթական գիտությունների ինստիտուտ» անվանումը, քննարկելու տեղեր կան, լավագույն տարբերակը կքննակվի և կընտրվի»։

ԿԳՄՍ նախարարը ասաց, որ կարիք չկա, որ  լինեն նույն մասնագետներ պատրաստող մի քանի բուհեր, միավորումը այս նպատակը ունի։ Դումանյանը նշեց, պետք է համալսարանները զատվեն ինստիտուտներից։

  • Կիսվել: