Տեղական տուրքի 90 տոկոսի չափով արտոնություն տրամադրվեց շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար. քաղաքապետարան
Ավագանու որոշմամբ կիրակի օրերին «Ա» և «Բ» գոտիներում կահավորված վճարովի ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցների կայանումը կլինի անվճար, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
՛՛Հաշվի առնելով, որ կիրակի օրերին Երևանի կենտրոնում երթևեկության ծանրաբեռնվածության աստիճանն էականորեն ավելի ցածր է, քան շաբաթվա մյուս օրերին, Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշում կայացրեց քաղաքի «Ա» և «Բ» գոտիներում կահավորված վճարովի ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցների կայանումը կիրակի օրը դարձնել անվճար:
***
Ավագանու մեկ այլ որոշմամբ կառուցապատող ընկերություններին օժանդակելու նպատակով ճարտարապետաշինարարական նախագծին համապատաuխան` Երևանում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության թույլտվության համար ընթացիկ տարում նախատեսված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ սահմանվեց արտոնություն՝ զրոյական դրույքաչափի կիրառմամբ: Տեղական տուրքի 90 տոկոսի չափով էլ արտոնություն տրամադրվեց շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:
Մանրամասները՝ հղմամբ https://www.yerevan.am/uploads/media/default/0002/31/83bb4ff977e31b1555cdfc947b14308827150ce5.pdf