շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
«Տեցի կռուգում» բախվել են Toyota Camry-ն ու ՎԱԶ 2106-ը, կա վիրավոր, օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարները

«Տեցի կռուգում» բախվել են Toyota Camry-ն ու ՎԱԶ 2106-ը, կա վիրավոր, օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարները

Երեւանում, այսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։20-ի սահմաններում Արցախի պողոտա-Արին Բերդ փողոցի խաչմերուկում բախվել են Toyota Camry և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը;

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները։

  • Կիսվել: