հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լուրերը՝ թե պայթյունի հետևանքով 5 տարեկան երեխա է մահացել, չեն համապատասխանում իրականությանը

Լուրերը՝ թե պայթյունի հետևանքով 5 տարեկան երեխա է մահացել, չեն համապատասխանում իրականությանը

Համացանցում պտտվող լուրերը, թե պայթյունի հետևանքով 5 տարեկան երեխա է մահացել, չեն համապատասխանում իրականությանը:

Առողջապահության նախարարությունից հորդորում են հետևել պաշտոնական տեղեկատվությանը: 

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ ԲԿ ընդունված քաղաքացիներից մի քանիսը ստացել են առաջին բուժօգնություն և գնացել տուն, նրանցից միայն մեկը՝ 5-ամյա մի աղջիկ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 7 երեխա և 2 մեծահասակ տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, որից հետո  նրանց տեղափոխել են այլ հիվանդանոց։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: