հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
ՃՏՊ՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտակայքում. կան տուժածներ

ՃՏՊ՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտակայքում. կան տուժածներ

Սեպտեմբերի 18-ին, ժամը 15։20-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ի լրատվության ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել երկու քաղաքացու, որոնցից մեկը տեղափոխվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ», իսկ մյուսը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

 

  • Կիսվել: