շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՃՏՊ Կիևյան փողոցում․ տուժածներ չկան

ՃՏՊ Կիևյան փողոցում․ տուժածներ չկան

Մարտի 23-ին, ժամը 17։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1994 թ․), «BMW» (վարորդ՝ Հ․ Ղ․, ծնված 1995 թ․), «Toyota Camry» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1984 թ․), «Hyundai» (վարորդ՝ Է․ Վ․, ծնված 1979 թ․), «Toyota Corolla» (վարորդ՝ Տ․ Բ․, ծնված 1991 թ․) և «Honda» (վարորդ՝ Ք․ Դ․, ծնված 1982 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Տուժածներ չկան։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ դադարեցվել է «BMW» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը։

Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի երկու ավտոմեքենաները։

  • Կիսվել: