հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՃՏՊ Խաղաղ Դոնի փողոցում. կա տուժած

ՃՏՊ Խաղաղ Դոնի փողոցում. կա տուժած

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 11-ին, ժամը 16։47-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Արմեն Մ․, ծնված 1991 թ․), «Mercedes E» (վարորդ՝ Արթուր Մ․, ծնված 1983 թ․) և «Toyota Camry» (վարորդ՝ Մարինա Մ․, ծնված 1984 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրել են «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գայանե Ղ․-ին (ծնված 1949 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

  • Կիսվել: