կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Օգոստոսի 25-ին` ժամը 21։57-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են Mercedes-Benz և Kia (վարորդ՝ Մ․ Դ․, ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մ․ Ա․-ն (ծնված 2010 թ․), Տ․ Ա․-ն (ծնված 2011 թ․),Վ․ Ա․-ն (ծնված 2008 թ․) տեղափոխվել, իսկ Մ․ Դ․-ն (ծնված 1991թ․), Շ․ Ս․-ն (ծնված 2001թ․), Մ․ Կ․-ն (ծնված 1994 թ․) և Ա․ Դ․-ն (ծնված 2023թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

  • Կիսվել: