շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՃՏՊ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ

ՃՏՊ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ

Մարտի 16-ին, ժամը 18։28-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին՝ Նորատուս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Թարմացում.

Պարզվել է, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի մոտ 11-րդ կմ-ին «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորակը (մոտ 12 մ)։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից. տուժածը հոսպիտալացվել է Գավառ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
 
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
 
 
 

  • Կիսվել: