երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՃՏՊ Երևանի Վրացական և Հրաչյա Քոչարի փողոցների խաչմերուկում. կա տուժած

ՃՏՊ Երևանի Վրացական և Հրաչյա Քոչարի փողոցների խաչմերուկում. կա տուժած

Ապրիլի 4-ին՝ ժամը 17:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վրացական և Հրաչյա Քոչարի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ջ., ծնված 1954 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կայանած «GAZel» մակնիշի բեռնատարին, այնուհետև՝ էլեկտրական սյանը։

Փրկարարները Հ․ Ջ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

  • Կիսվել: