կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ազատության պողոտայում բախվել են «Opel Zafira»-ն և «Infinity»-ն

Ազատության պողոտայում բախվել են «Opel Zafira»-ն և «Infinity»-ն

Օգոստոսի 22-ին, ժամը 22:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայում՝ «Հաղթանակ» զբոսայգու դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ ավտոմեքենաներից առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1976 թ․) և «Infinity» մակնիշների ավտոմեքենաները, տուժածներ չկան․ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և դադարեցրել «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը։

  • Կիսվել: