շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ

Հոկտեմբերի 14-ին, ժամը 19:05-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի գազալցակայաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 140-րդ կմ-ին, բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Խ․, ծնված 1996 թ.) և «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ա․ Հ․)։

Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից․ վերջինիս և ուղևոր Է․ Խ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

  • Կիսվել: