երեքշաբթի, սեպտեմբեր 22
22 / 9 / 2020
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Օգոստոսի 13-ին, ժամը 21:24-ին Մարզային Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, Երևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 64-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարի 64-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անդրանիկ Հ., ծնված 1990 թ․, 1 ուղևոր) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել ճամփեզրին:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Մարիամ Ն.-ն (ծնված 1978 թ.), հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

  • Կիսվել: