շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՃՏՊ Արշակունյաց պողոտայում. կան տուժածներ

ՃՏՊ Արշակունյաց պողոտայում. կան տուժածներ

Հունիսի 2-ին, ժամը 20:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Կրկեսի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 6 շենքի մոտակայքում «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել «Հայմամուլի» կրպակին. տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

 

  • Կիսվել: