ՃՏՊ Արմավիր քաղաքում. կան տուժածներ
Հոկտեմբերի 24-ին, ժամը 20։55-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի և Հանրապետության փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


