ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
ՃՏՊ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին. կան տուժածներ

ՃՏՊ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին. կան տուժածներ

Հոկտեմբերի 22-ին, ժամը 17։20-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երկու ավտոմեքենա․ կան արգելափակված քաղաքացիներ, անհրաժեշտ է փրկարարների օգնություն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ապարան-Հարթավան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «Vaz» և «Volvo» մակնիշների ավտոմեքենաները․ վերջիններս հայտնվել են ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս։

«Vaz» մակնիշի ավտոմեքենայի երեք ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոններ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ տեխնիկայի օգնությամբ «Vaz»  մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել երկու ուղևորի և վարորդին․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

  • Կիսվել: