կիրակի, հուլիս 3
3 / 7 / 2022
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ հայտնաբերվել է 3930 խախտում (տեսանյութ)

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ հայտնաբերվել է 3930 խախտում (տեսանյութ)

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մայիսի 16-ից 23-ը մարզերում, բացառությամբ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3930 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 15 տրանսպորտային միջոց։

Ոստիկանությունից հայտնում են, որ հայտնաբերվել է ոչ սթափ՝ 57, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 6 վարորդ։ 16 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 12-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 62-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 4-ը՝ առանց համարանիշերի։ 46 վարորդ տուգանվել են վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

  • Կիսվել: