ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՃՈ ուժեղացված ծառայություն Երեւանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 23 մեքենա

ՃՈ ուժեղացված ծառայություն Երեւանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 23 մեքենա

Մայիսի 22-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին գումարտակի և հատուկ վաշտի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։

Տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 23 տրանսպորտային միջոց։

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվեցին նաև 4 մեքենա, որոնց առջևի հողմապակիները թույլատրելիից մուգ էին, 8 տրանսպորտային միջոցի խլացուցուցիչները վերասարքավորված էին բարձր ձայնով երթևեկելու համար, 5-ի վարորդները երթևեկում էին առանց ԱՊՊԱ պայմանագրի, 2 մեքենայի համարանիշերը փոխարինված էին, 1-ն էլ գտնվում էր հետախուզման մեջ։

Ճանապարհային ոստիկանները հայտնաբերեցին նաև 3 մոտոցիկլետ, որոնց համարանիշերը անընթեռնելի էին։

Հարգելի՛ վարորդներ, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։

  • Կիսվել: