երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՃՈ ուժեղացված ծառայություն Երեւանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 10 մեքենա (տեսանյութ)

ՃՈ ուժեղացված ծառայություն Երեւանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 10 մեքենա (տեսանյութ)

Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի եւ ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հուլիսի 16-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։

Արդյունքում` 10 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Վարորդներից երեքը վարորդական իրավունքի վկայական չեն ունեցել։ Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 8, խլացուցիչը բարձր ձայնով երթեւեկելու համար վերասարքավորված՝4, թաղանթապատված դիմապակիով՝ 4, առանց համարանիշերի՝ 2 մեքենա, ինչպես եւ անընթեռնելի համարանիշով 3 մոտոցիկլետ։ Ուժեղացված ծառայությունները նույն հետեւողականությամբ շարունակվում են։

 

  • Կիսվել: