չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՃՈ ուժեղացված ծառայություն Երեւանում․ 23 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք

ՃՈ ուժեղացված ծառայություն Երեւանում․ 23 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք

Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության  ճանապարհապարեկային ծառայության բաժնի եւ ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները մայիսի 13-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։

Արդյունքում` տարբեր խախտումների, այդ թվում՝ ճանապարհային երթեւեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորած 23 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող՝ 4, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 7, թաղանթապատված դիմապակիով՝ 5, խլացուցիչը բարձր ձայնով երթեւեկելու համար վերասարքավորված՝ 7 տրանսպորտային միջոց, ինչպես եւ առանց համարանիշի շահագործվող` 1, անընթեռնելի համարանիշով՝ 2 մոտոցիկլետ։

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է երկու անձ, որոնք, չնայած վերջերս զրկվել են վարորդական իրավունքից, սակայն մեքենա էին վարում։ Այս փաստերով նախապատրաստված նյութերն ուղարկվել են նախաքննական մարմնին՝ այդ անձանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար։ Երթեւեկության անվտանգությամբ մտահոգ՝ ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները ամենօրյա են:

 

  • Կիսվել: