կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ճապոնիան 3 մլն դոլարի դրամաշնորհ կտա Հայաստանին. Ծրագիրը լինելու է Շիրակի եւ Տավուշի մարզերում

Ճապոնիան 3 մլն դոլարի դրամաշնորհ կտա Հայաստանին. Ծրագիրը լինելու է Շիրակի եւ Տավուշի մարզերում

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին:

Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ճապոնական հիմնադրամի (JFPR) կողմից առաջարկվող 3 մլն դոլարի դրամաշնորհը կաջակցի ՀՀ կառավարությանը՝ բարձրացնելու գյուղատնտեսական կենսամիջոցների ճկունությունը և բարելավելու պարենային անվտանգությունը գյուղական վայրերում, որոնք խիստ խոցելի են կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ:

Կլիմայական պայմաններին հարմարվողական պարենային անվտանգության բարձրացման ծրագիրը (CAFSEP) կենտրոնանալու է ՀՀ երկու մարզերի վրա՝ Շիրակի և Տավուշի, որտեղ փոքր ֆերմերները բախվում են աղքատության բարձր մակարդակի, պարենային անապահովության և կլիմայական ռիսկերի հետ:

Դրամաշնորհը՝

1)տասը գյուղերի կտրամադրի կլիմայադիմացկուն էներգետիկ լուծումներ՝ նվազեցնելու էներգիայի ծախսերը և խնայողությունները, որոնք վերաներդրվում են համայնքային աջակցության համար կայուն գյուղատնտեսության համար

2) կաջակցի գյուղական համայնքներում կենսամակարդակի բարձրացմանը կլիմայի նկատմամբ կայուն գյուղատնտեսության և տեղական եկամտաբեր ծրագրերի միջոցով

3)  կնպաստի ՀՀ էկոնոմիկայի նախարարության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը՝ գյուղատնտեսության ոլորտում կլիմայական պայմաններին համապատասխան ներդրումային ծրագրեր մշակելու համար:

  • Կիսվել: