շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ճանապարհային ոստիկանությունը հյուրընկալել էր դպրոցականներին

Ճանապարհային ոստիկանությունը հյուրընկալել էր դպրոցականներին

Ճանապարհային ոստիկանությունն անվտանգ երթևեկության մշակույթի բարձրացման նպատակով հաճախ է կազմակերպում տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում՝ նախադպրոցականների և դպրոցականների մասնակցությամբ։ Հուլիսի 14-ին ճանապարհային ոստիկանությունը հյուրընկալել էր ՛՛Գլոբալ բրիջ՛՛ կրթահամալիրի ամառային դպրոցի սաներին։

Նրանց ընդունեցին ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը և տեղակալ Նորիկ Սարգսյանը։ Ճանապարհային ոստիկանության ղեկավարները զրույցի, հարց ու պատասխանի միջոցով ստուգեցին ճանապարհային երթևեկության ոլորտի մասին երեխաների գիտելիքները, ապա նաև հետաքրքրաշարժ օրինակների միջոցով բացատրեցին երթևեկության մասնակիցների դերի, ճանապարհային նշանների և երթևեկության հիմնական կանոնների կարևորության մասին։ Երեխաներն առանձնակի հետաքրքրություն ցուցաբերեցին ողջ հանդիպման ընթացքում, իսկ ավարտին ստացան նաև լուսանդրադարձիչ թևնոցներ, որոնք կօգնեն օրվա մութ ժամերին վարորդների համար լինել տեսանելի:

Կրթահամալիրի սաները ծանոթացան նաև ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման և իրավախախտումների արձանագրման կենտրոնների աշխատանքներին։

Այցի ավարտին դպրոցականները ուսումնասիրեցին ճանապարհապարեկային ծառայություն իրականացնող հատուկ կահավորված մեքենան և դրա հնարավորությունները։

 

  • Կիսվել: