երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մշակութային օջախները նախատեսել են տոնական ծրագրեր դպրոցահասակների համար

Մշակութային օջախները նախատեսել են տոնական ծրագրեր դպրոցահասակների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող թատրոնները, թատերահամերգային կազմակերպությունները և թանգարանները Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների շրջանակում դպրոցահասակ երեխաների համար նախատեսել են մի շարք տոնական միջոցառումներ:

Ձմեռային արձակուրդի օրերին դպրոցահասակ երեխաները հնարավորություն ունեն մասնակցելու թանգարանների կողմից կազմակերպվող տարաբնույթ թեմատիկ կրթական ծրագրերի, այդ թվում՝ Ամանորին նվիրված կրթամշակութային միջոցառումների: Թանգարանների և թատրոնների կողմից կազմակերպվող միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է համապատասխան հաստատությունների կայքերում և սոցիալական էջերում:

Թատրոններում և թատերահամերգային կազմակերպություններում նախատեսվող միջոցառումների ցանկը կցվում է:

  • Կիսվել: