կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

Հոկտեմբերի 12-ին, ժամը 22.15-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 49-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 12-ին, ժամը 13.00-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սևանի և Նժդեհի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 12-ին, ժամը 17.10-ին, «Լեքսուս» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց և Չեխովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 13-ին, ժամը 07.55-ին, Երևանի Լուսինե Զաքարյան և Օհան Դուրյան փողոցների խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը վերաերթի է ենթարկել 31-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 13-ին, ժամը 01.40-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «Օպել» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ: «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 13-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 20-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 13-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 13-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Ձորաղբյուր գյուղի կամրջի վրա իրար են բախվել «Նիսան» և «Զիլ» մակնիշի մեքենաներ: «Նիսանի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 13-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Գյումրիի Գորկու փողոցում իրար են բախվել «Հոնդա», «Մերսեդես», «Օպել» և «ԿամԱԶ» մակնիշի մեքենաներ: «Հոնդայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 13-ին, ժամը 16.20-ին, «ԲՄՎ» մակնիշի մեքենան Սիսիան-Կապան ճանապարհի 29-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

  • Կիսվել: