շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ճամբարակում Mercedes-ը բախվել է ձիուն․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց․ ձին տեղում սատկել է

Ճամբարակում Mercedes-ը բախվել է ձիուն․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց․ ձին տեղում սատկել է

Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Ճամբարակ քաղաքից դեպի Վերին Ճամբարակ ավտոճանապարհի 17 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 46-ամյա Արա Ե․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված ձիուն, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ձին տեղում սատկել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ձիու սեփականատիրոջ ինքնությունը։

  • Կիսվել: