ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թբիլիսյան խճուղում բախվել են Opel Zafira-ն ու ВАЗ 2345-ը. վերջինս կողաշրջվել է, Opel-ն էլ բախվել է գովազդային վահանակին

Թբիլիսյան խճուղում բախվել են Opel Zafira-ն ու ВАЗ 2345-ը. վերջինս կողաշրջվել է, Opel-ն էլ բախվել է գովազդային վահանակին

Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու 29/13 հասցեի դիմաց բախվել են Opel Zafira-ն և ВАЗ 2345 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին, իսկ ВАЗ–ը կողաշրջվել է:  

Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակ,  որտեղից ժամանել են տեսուչներ Արգիշտի Հարությունյանն ու Արթուր Ստեփանյանը: 

Փաստի առթիվ Ա Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:  

  • Կիսվել: