ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Թբիլիսիում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված բողոքի ակցիա է անցկացվել

Թբիլիսիում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված բողոքի ակցիա է անցկացվել

Թբիլիսիում  Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված բողոքի ցույց է անցկացվում:

Այս տարի ցուցարարները հավաքվել են Թբիլիսիի Ֆիլհարմոնիայի շենքի մոտ, որտեղից երթով շարժվում են դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատան շենք: Ցույցը նախաձեռնել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպությունը: Այս մասին հայտնում է Aliq Media-ն։
 
Ցուցարարների պաստառներին վրացերենով գրված է՝ «Պայքարը շարունակվում է»: Սա այս տարվա ցույցի խորհուրդն ու խորագիրն է:
 
Կազմակերպիչները կոչ են արել պանդեմիայի պայմաններում պահպանել Վրաստանի կառավարության կողմից կորոնավիրուսի տարածման կանխարգելման  նպատակով սահմանված կարգավորումները:
 
Այսօր ավելի վաղ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Հայոց Ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագ է մատուցվել: Նախօրեին՝ ավանդական ջահերով երթը կայացել է միայն Աքալքալաքում ու Ախալցիխեում:
 
Հիշեցնենք` նախորդ տարի Վրաստանում այս շրջանում խիստ կարանտին էր, ինչի պատճառով Հայոց Ցեղասպանության հիշատակի միջոցառումները չեղարկվել էին:

  • Կիսվել: